Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912 որոշմամբ հաստատված կարգի 33 կետի «զ» ենթակետով, 33.1 կետի «բ» ենթակետով, 33.2 կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկը և կառույցներն իրականացրած անձի դիմումը. Գառնի համայնքի ավագանին որոշում է՝ 1. Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող, համայնքային սեփականություն համարվող 07-021-0089-0027 ծածկագրով հողմասում օրինականացված ինքնակամ կառույցն ու համապատասխան հողամասը նախապատվության իրավունքով՝ ուղղակի վաճառքի կարգով վաճառել տվյալ կառույցն իրականացնող Մայիս Խաչատրյանին:
2. Ուղղակի վաճառքի գին սահմանել Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ սահմանված կարգով. (հող 0.00288 հա արժեքը 388660 ՀՀ դրամ, շենք. շինության 28.8 քմ արժեքը 144550 ՀՀ դրամ):
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից
|