Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի 2022 թվականի մայիսի 13-ի «Գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասցենելու մասին» թիվԿ-20062022-07-0144 որոշումը, հիմք ընդունելով «ԵՐԻՑՈՒԿ» ՍՊԸ-ի 2022 թվականի մայիսի 23-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը և հաշվի առնելով այն, որ Գառնի համայնքի Գառնի գյուղում 0.1036 մակերեսով արդյունաբերւթյան, ընդերքօգտագործման և այլ արտադրական հողամասի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ, համայնքի ավագանին որոշում է.
1. Ճանաչել համայնքային սեփականության իրավունքը Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող 0.1036 հա մակերեսով արդյունաբերւթյան, ընդերքօգտագործման և այլ արտադրական հողամասի նկատմամբ:
2. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով կատարելու վերը նշված հողամասի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում: