Այսօր: Հինգշաբթի, 3 Հուլիսի 2025թ.
Գառնու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 30
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



02 հուլիսի 2025 թ.

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉՎԱԾ ԳՈՒՅՔՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետի և հիմք ընդունելով Գառնի համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 25-ի թիվ 86-Ա որոշումը և քաղաքացի  Սուսաննա Դավթյանի դիմումը՝ որոշում եմ.

1.Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գողթ գյուղի Գեղարդի Խճուղի 1/16 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 07-026-0154-0050 կադաստրային ծածկագրով 0.0364 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում գտնվող օրինականացված ինքնակամ կառույցն ու համապատասխան հողամասը նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի կարգով վաճառել տվյալ կառույցն իրականացրած Սուսաննա Դավթյանին:
2. Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ սահմանված կարգով ուղղակի վաճառքի գին սահմանել 0.0364 հա հողամասի համար՝   683490 (վեց հարյուր ութսուներեք հազար չորս հարյուր իննսուն) ՀՀ դրամ, 132.8 քմ ինքնակամ կառույցի համար՝  566530 (հինգ հարյուր վաթսունվեց հազար հինգ հարյուր երեսուն) ՀՀ դրամ:

3.Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԻԳՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԿՈՏԱՅՔ, ԳԱՌՆԻ, ՍՏ. ՇԱՀՈՒՄՅԱՆ, 4 շ.
-
garnihamaynq@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 52994552@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՌՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner