Ղեկավարվելով «Հարկային օրենսգրքի» 230-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և «ԳԱՌՆԻ ԳԱՐԴԵՆ» ՍՊԸ-ի տնօրեն Ա. Բաղդասարյանի դիմում Գառնի համայնքի ավագանին որոշում է՝ 1. Անշարժ գույքի հարկից ազատել Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող «ԳԱՌՆԻ ԳԱՐԴԵՆ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 07-021-0325-0110 27.3285 հա և 07-021-0220-0150 38.4349 հա հողատեսքերի վրա նոր հիմնված և երիտասարդ պտղատու այգիները` մինչև տնկարաների յուրաքանչյուր տեսակի համար՝ ըստ ագրոտեխնիկական ցուցումների լրիվ պտղաբերության հասնելու տարին ներառյալ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |