Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով, որոշում եմ
1.<<Հայաստանի էլեկտրական ցանցեր>> ՓԲԸ-ին տալ շինարարության թույլտվություն՝ Գառնի համայնքի գյուղ Գառնի 07-021-0384-0023 վկայականի համարով հասցե հողամասում Կարեն Ավագյանին պատկանող տարածքում ՀՏԵ-ի 10կվ էլեկտրամատակարարման կառուցման համար:
2.Պարտավորեցնել <<Հայաստանի էլեկտրական ցանցեր>> ՓԲԸ-ին՝ շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ,տեղեկացնել համայնքի ղեկավարին,համաձայն հավելվածի:
3.Սույն որոշումն ուժի մեջ է <<Հայաստանի էլեկտրական ցանցեր>> ՓԲԸ-ին ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: