Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերի, հիմք ընդունելով գույքի սեփականատերերի լիազորած անձ Սարգիս Սարգսյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի մայիսի13-ի N 04-440). Գառնի համայնքի ավագանին որոշում է՝ 1. Տալ համաձայնություն որպես նվեր ընդունելու Սարգիս Սարգսյանին, Սերգեյ Հակոբյանին և Գագիկ Մանուկյանին պատկանող Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող գույքը՝ պոմպ Գ N 4-3 ԿՎ տիպի և էլեկտրական շարժիչ 22 կվա, 2960 պտ/ր տիպի, պոմպ Գ N 4-4 Կ 6 տիպի և էլեկտրական շարժիչ 55 կվտ, 2960 պտ/ր տիպի, պոմպ Գ N 3-3 Մ 6 տիպի և էլեկտրական շարժիչ 17 կվտ, 2910 պտ/ր տիպի ։ 2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրատվության պայմանագրի կնքման գործընթացն ավարտելուց հետո նշված գույքը նվիրել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի «Կոտայք» ՋՕԸ-ին։ 3. Գառնի համայնքի ղեկավարին՝ ապահովել գործարքների կնքման գործընթացը և դրանցից ծագող գույքային իրավունքների պետական գրանցումը: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |