Համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 10.11.22 կետերի, կադաստրի կոմիտեի հաշվառված լինելու վերաբերյալ 2024USLHXV ծածկագրի և հաշվի առնելով այն հանգամանքը, որ սեփականության իրավունքով Նաիրա, Վարսենիկ Ներսեսյաններին, Հրաչյա Ներսիսյանին և Համեստ Ստեփանյանին պատկանող, Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող, 07-021-0025-0026 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումների և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.
1.Նաիրա, Վարսենիկ Ներսեսյաններին, Հրաչյա Ներսիսյանին և Համեստ Ստեփանյանին սեփականության իրավունքով պատկանող Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող, բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 53.75 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 193.84քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկը, 79.96քմ արտաքին մակերեսով ձեղնահարկը, 2.09քմ արտաքին մակերեսով զուգարանը, 7.59քմ արտաքին մակերեսով հարթակը, 5.65քմ արտաքին մակերեսով պարիսպը և 3.04 համարել օրինական Գառնիի համայնքապետարանի 900105207212 հաշվեհամարին 566450 /հինգ հարյուր վաթսունվեց հազար չորս հարյուր հիսուն/ ՀՀ դրամ մուծելուց հետո:
2. Ուժը կորցրած ճանաչել Գառնի համայնքի ղեկավարի 2024 թվականի օգոստոսի 29-ի ՙԻնքնակամ կառուցված շինությունների օրինականացման մասին՚ թիվ 1057 որոշումը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրվանից: