Համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրնսգրքի 66 հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման և հիմք ընդունելով Գառնի համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 25-ի թիվ 92-Ա որոշումը և Հայկ Դանիելի Տոնոյանի դիմումը դիմումը՝ որոշում եմ.
1. Սեփականության իրավունքով Հայկ Դանիելի Տոնոյանին պատկանող Գառնի համայնքի Գողթ գյուղում գտնվող 07-021-0011-0029 կադաստրային ծածկագրով 0.1263 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից, համայնքային սեփականություն հանդիսացող 07-021-0213-0121 կադաստրային ծածկագրով 0.01892 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը կադաստրային արժեքով, ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի ձևով օտարել այն փաստացի տիրապետող և օգտագործող Հայկ Դանիելի Տոնոյանին:
2. Սահմանել, որ հողամասի սեփականատերը սույն որոշման ընդունումից հետո, Գառնի համայնքի բյուջեի N 900105211172 հաշվին պետք է վճարի հողամասի կադաստրային արժեքը, որը կազմում է 355270 /երեք հարյուր հիսունհինգ հազար երկու հարյուր յոթանասուն/ Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: