Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Գառնու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 3
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Գառնի ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Գառնի, -, garnihamaynq@mail.ru

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

17 նոյեմբերի 2022 թվականի N 3

Գառնի համայնքում սուբվենցիաների ծրագրերի` այդ թվում Գառնի համայնքում ճանապարհների ասֆալտապատման, ճանապարհների լուսավորման, ջրագծերի նորոգման, մշակույթի տան վերանորոգման աշխատանքների վերաբերյալ կազմակերպվող հանրային լսումների (քննարկումների) վերաբերյալ

Գառնիի  համայնքապետարանում     Գառնի համայնքում սուբվենցիաների ծրագրերի` այդ թվում Գառնի համայնքում ճանապարհների ասֆալտապատման, ճանապարհների լուսավորման, ջրագծերի նորոգման, մշակույթի տան վերանորոգման աշխատանքների վերաբերյալ հանրային  բաց  լսումները տեղի ունեցան  նոյեմբերի  17 -ին  ժամը                               16:00-ին Գառնի համայնքապետարանում ՝ Ստ. Շահումյան  4, 2-րդ հարկ՝ համայնքի ղեկավարի աշխատասենյակում:

    Նախապես հայտարարված   հրավերի  հիմքով սուբվենցիաների ծրագրերի քննարկմանը մասնակցել են համայնքապետարանի   աշխատակազմը,  ՀՈԱԿ-ների,  համայնքում գործող ՊՈԱԿ-ների և այլ կազմակերպությունների աշխատակիցներ, համայնքի  մենատնտես գյուղացիներ,  ավագանու անդամներ և շահագրգիռ այլ անձիք: 

  Բաց լսումների բացման խոսքով հանդես եկավ աշխատակազմի քարտուղար` Լիպարիտ Թադևոսյանը,  որը մասնավորապես նշեց , որ   2022 թվականի  նոյեմբերի  18 -ին   կայացող բաց լսումների համար հիմք է   հանդիսացել  համայնքի  ղեկավարի  2022 թվականի  նոյեմբերի 14 –ի  № 888  որոշումը, ըստ որի համայնքապետարանի տեղեկատվական կառավարման համակարգում   տրվել է հրավերի հայտարարություն:  Հրավերի հայտարարությունը փակցվել  է նաև համայնքի ղեկավարի նստավայրում` բոլորի համար մատչելի ու տեսանելի տեղում  և  մի շարք մարդաշատ  վայրերում  ( հայտարարությունների համար սահմանված վայրերում), նշված հայտարարությամբ համայնքի բնակչությունը (և ոչ միայն համայնքի  բնակչությունը)    իրազեկված են Գառնի համայնքում սուբվենցիաների ծրագրերի` այդ թվում Գառնի համայնքում ճանապարհների ասֆալտապատման, ճանապարհների լուսավորման, ջրագծերի նորոգման, մշակույթի տան վերանորոգման աշխատանքների վերաբերյալ կայանալիք հանրային  բաց  լսումների  մասին: Սուբվենցիոն ծրագրերի մասին տեղակատվությունը  մանրամասնորեն ներկայացրեց Վիրապ Կարապետյանը:  Նա  ներկայացրեց  այդ  ծրագրերի կարևորությունը համայնքի զարգացման համար, նաև նշեց բոլոր բնակավայրերի համաչափ զարգացման կարևորությունը :  Բոլոր   սուբվենցիոն ծրագրերի նախատեսված ծախսերի մասով ելույթ ունեցավ Գառնիի համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական եկամուտերի հաշվառման և հավաքագրման բաժնի պետ՝ Արփենիկ  Բաղդասարյանը:

Ելույթ  ունեցավ  « Գառնիի  կոմունալ տնտեսություն » ՀՈԱԿ-ի  տնօրեն   Ներսես Վարդանյանը`  նա նշեց,  որ շատ կարևոր է համայնքի բոլոր բնակավայրերում ջրագծի բարելավման հարցը, որը թույլ կտա բնակիչներին օգտագործել սանիտարահիգիենիկ նորմերին հաապատասխանող ջուր:  

Ճանապարհների լուսավորության մասին ելույթ ունեցավ համայնքի  ղեկավարի տեղակալ՝ Կ.Գաբրիելյանը, նա  կարևորեց բնակիչների անվտանք տեղաշարժը , հատկապես գիշերային ժամերին:

   Համայնքի փողոցների  ասֆալտապատման ծրագիրը ներկայացրեց համայնքապետարանի գլխավոր մնասնագետ՝ Գարսևան Խաչատրյանը: Նա նշեց,որ  համայնքի բնակիչների համար կարևոր է ունենալ բարեկեցիկ փղողոցներ , 

Գառնիի  մշակույթի արվեստի սպորտի արտադպրոցական   կրթդաստիարարչական կենտրոնի տնօրեն՝ Լիանա Փիլիպոսյանը ելույթ ունեցավ մշակույթի տան վերանորոգման մասով: Նա կարևորեց   համայնքի երեխաների մշակութային դաստիարակությունը նաև նշեց, որ համայնքի մշակույթի տունը  իր մեջ արտացոլում է համայնքի դեմքը:

   Բոլոր ծրագրերի  շուրջ ընթացան բուռն քննարկումներ , ելույթ ունեցան համայնքի տարբեր բնակավայրերից բնակիչներ՝ նրանք նույնպես կարևորեցին  այդ ծրագրերիր իրականացումը: Բոլոր ծրագրերը արժանացան հավանության, այդ ծրագրերի շուրջ դժգոհություններ  չկային:

Բաց լսումները ավարտվեցին  ժամը  17 30—ին :

Արձանագրությունը վարեց սուբվենցիաների ծրագրերի` այդ թվում Գառնի համայնքում ճանապարհների ասֆալտապատման, ճանապարհների լուսավորման, ջրագծերի նորոգման, մշակույթի տան վերանորոգման աշխատանքների վերաբերյալ   բաց լսումների  քարտուղար՝  Սիրանուշ  Պռազյանը:

 

 



Կից փաստաթղթեր՝
(147.80 Կբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 52994552@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ «ԳԱՌՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner