Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով և հիմք ընդունելով ՀՀ դատախազության Կոտայքի մարզի դատախազության դատախազի «Առաջարկություն հայց ներկայացնելու վերաբերյալ» գրությունը, համայնքի ավագանին որոշում է Համայնքային շահերի պաշտպանության նպատակով հայց հարուցելու իրավասու դատարան
Անվավեր ճանաչել Գառնի համայնքի ղեկավարի 10.08.2007թվականի 43 որոշումը որպես վերը նշված օրենքների խախտմամբ և կեղծ փաստաթղթերի հիման վրա, ընդունված վարչական ակտ:
Լիազորել Գառնի համայնքի ղեկավարի առաջին տեղակալին Գառնի համայնքի ավագանու անունից կնքելու փայմանագիր փաստաբանական ծառայությունների մատուցման համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածով սահմանված ազատություններով բացառությամբ հաշտությամբ համաձայնություն կնքելու լիազորության փաստաբանին տալու լիազորագիր:
Գառնի համայնքի բյուջեից գումար հատկացնել փաստաբանական ծառայությունների ստացման և դատական ծախսերի համար:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից: |