Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով «ՌՈԶ ԱՐՏ» ՍՊԸ-ի դիմում խնդրանքը, համայնքի ավագանին որոշում է՝ Թույլատրել համայնքի ղեկավարին` «ՌՈԶ ԱՐՏ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող 07-026-0106-0046 կադաստրային ծածկագիր 0.42367 հա մակերեսով գյուղատնտեսական վարելահող հողատեսք հողամասին կից, իր կողմից փաստացի օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական վարելահող 07-026-0106-0035 կադաստրային ծածկագրի հողատեսք՝ 0.1055 հա մակերեսով, օտարել նրան ուղղակի վաճառքի ձևով, կադաստրային արժեքով՝ /58560/ ՀՀ դրամ հողամասի ընդլայնման նպատակով: |