Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով այն, որ Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող 07-021-0072-0003 ծածկագրով հողամասի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ, համայնքի ավագանին որոշում է
1.Ճանաչել համայնքային սեփականության իրավունքը Գառնի համայնքի Գառնի գյուղումգտնվող 07-021-0072-0003, ծածկագորով հողամասի նկատմամբ:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝օրենքով սահմանված կարգով կատարելու վերը նշված հողամասի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում: