Համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 10.11.22 կետերի, կադաստրի կոմիտեի հաշվառված լինելու վերաբերյալ 2024TTTQVX ծածկագրի և հաշվի առնելով այն հանգամանքը, որ սեփականության իրավունքով Անահիտ Գինոսյանին, Ռոզա Հաբեթյանին, Նազար Հաբեթյանին և Նաիրա Հաբեթյանին պատկանող, Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գողթ գյուղում գտնվող, 07-026-0014 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումների և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.
1.Անահիտ Գինոսյանին, Ռոզա Հաբեթյանին, Նազար Հաբեթյանին և Նաիրա Հաբեթյանին համասեփականության իրավունքով պատկանող տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված 123.1քմ արտաքին մակերեսով շենք-շինությունները և ինքնակամ բացված 1 պատուհանը համարել օրինական:
2.Հաշվի առնելով այն հանգամանքը, որ շինությունները կառուցվել են 2001 թվականի մայիսի 15-ից առաջ, ինքնակամ շինությունների օրինականացման համար գումար չի գանձվում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրվանից: