Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման՝ որոշում եմ.
1.Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Արգամ, Թնարիկ Լևոնյաններին և Սոֆիա Թադևոսյանին պատկանող 07-021-0085-0050 կադաստրային ծածկագրով հողամասից 0.00464 հա հողամասի գործառնական նշանակությունը բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակությունից փոխել բնակավայրերի հասարակական կառուցապատատման գործառնական նշանակության:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից: