Այսօր: Հինգշաբթի, 16 Հոկտեմբերի 2025թ.
Գառնու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 42
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



15 հոկտեմբերի 2025 թ.

ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՓԱՍՏԱՑԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՉԱՓՈՎ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 1493 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն <<Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասի իրավական կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ին ընդունված օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի, հաշվի առնելով, որ օրինական հատկացված հողամասին կից ինքնակամ զբաղեցրած հողամասը և օրինական հատկացված հողամասը մինչև 2001 թվականի մայիսի 15-ը ունեցել է նույն սահմանագիծը և փաստացի օգտագործվել և մինչ օրս օգտագործվում է Մարգարիտ Շավարշի, Նաիրա Սուրենի, Լիլիա Սուրենի Հախվերդյանների կողմից, քարտեզագրվել և նույն սահմանագծով ճանաչվել է որպես մեկ միավոր, ինչը երևում է համայնքի հողակադաստրային քարտեզում և այն, որ օրինական և նշված ինքնակամ զբաղեցրած հողամասը չի գտնվում հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի շարքում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ աննվտանգության գոտիներում, սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի առաջացնում սերվիտուտ և հիմք ընդունելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37 հոդվածի 1-ին մասի որոշում եմ.

1. Մարգարիտ Շավարշի, Նաիրա Սուրենի, Լիլիա Սուրենի Հախվերդյաններին  օրինական հատկացված 07-021-0079-0015 կադաստրային ծածկագրով 0.0560 հա հողամասին կից, իրենց կողմից  փաստացի ավել օգտագործվող 0.00812 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի սեփականության իրավունքը (ընդհանուր 0.06412 հա մակերեսի համար) ճանաչել ամբողջությամբ:
2. Ուժը կորցրած ճանաչել Գառնի համայքնի ղեկավարի 2025 թվականի սեպտեմբերի 30-ի <<Հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը փաստացի օգտագործման չափով ճանաչելու մասին>> թիվ 1493 որոշումը:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԻԳՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԿՈՏԱՅՔ, ԳԱՌՆԻ, ՍՏ. ՇԱՀՈՒՄՅԱՆ, 4 շ.
-
garnihamaynq@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 52994552@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՌՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner