Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի պահանջներով, ավագանին որոշում է.
1. Քաղաքացի <<ԳԱՌՆԻ ԳԱՐԴԵՆ>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող Գառնի համայնքի 07-026-0117-0056 կադաստրային համարի գյուղատնտեսական նշանակության 0.4915 հա մակերեսով գյուղատնտեսական վարելահող հողատեսքը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործմանև այլ արտադրական նպատակային նշանակության հողերի կատեգորիա՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողեր գործառնական նշանակության՝ դիտակետ և օժանդակ շինություններ կառուցելու նպատակով:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան, ընթացիկ հաշվառմանտվյալներումև համայնքի հողային հաշվեկշռում: