Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ կառավարության 12 ապրիլի 2001 թվականի N 286 Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին որոշման 43 հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 37 հոդվածով «ՀՈՎ-ԽԱՉ» ՍՊԸ-ի դիմումը` Գառնի համայնքի ավագանին որոշում է 1. Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գեղարդ գյուղում գտնվող, 07-024-0107-0044 կադաստրային ծածկագրով,6.136819 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայրը նախապատվության իրավունքով վարձակալությամբ տրամադրել նախկին վարձակալ`«ՀՈՎ-ԽԱՉ» ՍՊԸ-ին («ՀՈՎ-ԽԱՉ» ՍՊԸ-ի հետ կնքված հողամասի վարձակալության պայմանագրի ժամկետը ավարտվել է 18.12.2023թ-ին), հաշվի առնելով այն հանգամանքը, որ «ՀՈՎ-ԽԱՉ» ՍՊԸ-ն հանդիսանում է այդ հողամասի վարձակալը 18.12.2013-թ-ից, վարձակալությամբ տրամադրված հողամասն օգտագործել է արդյունավետ և պահպանել է պայմանագրի պայմանները:
2. «ՀՈՎ-ԽԱՉ» ՍՊԸ-ի հետ կնքված հողամասի վարձակալության պայմանագրում կատարել ցանկացած տեսակի փոփոխություն:
3. Վարձակալության գին սահմանել՝ ըստ նախկին վարձավճարի չափի` 119668 ՀՀ դրամ տարեկան, վարձակալության ժամկետը՝ 20 (քսան) տարի:
4. Ուժը կորցրած ճանաչել Գառնի համայնքի ավագանու 2025թվականի մայիսի 21 թիվ 77-Ա որոշումը |