Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով, որոշում եմ՝
1.Հուսիկ Թադևոսյանին տալ շինարարության թույլտվություն՝ Գառնի համայնքի գյուղ Գառնի Վահագնի փողոց 7 հասցե հողամասում Հուսիկ Թադևոսյանին պատկանող տարածքում մեկ հարկանի բնակելի տան կառուցման համար:
2.Պարտավորեցնել Հուսիկ Թադևոսյանին շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ,տեղեկացնել համայնքի ղեկավարին,համաձայն հավելվածի:
3.Սույն որոշումն ուժի մեջ է Հուսիկ Թադևոսյանին ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: