Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի բ) ենթակետի պահանջներով և 37-րդ հոդվածով համայնքի ավագանին որոշում է. 1. Համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի քանակական կազմում ընդգրկել ավագանու երեք անդամի: 2. Համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի անհատական կազմում ընդգրկել ավագանու հետևյալ անդամներին՝ Ալիկ Ալոյան, ԿարենԳաբրիելյան, ԱրտյոմԲաղդասարյան: 3. Ուժը կորցրած ճանաչել Գառնի համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 24-ի «Համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի կազմում ընդգրկվող ավագանու անդամների քանակական և անհատական կազմի մասին» N 72-Ա որոշումը: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից |