Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին >> օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 29 կետի ավագանին որոշում է՝ 1. Գառնի համայնքում Հայկ Գրիգորյանի սեփականություն համարվող 07-021-0305-0034 ծածկագրով 0.03 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը փոխել հասարակական նշանակության ֆոնդի հողի համաձայնեցնելով այն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007թվականի դեկտեմբերի 27-ի N 1596-ՆոշմամբհաստատվածԳառնիհամայնքիգլխավորհատակագծին:
2. Գառնի համայնքային սեփականություն համարվող 07-021-0026-0043 ծածկագրով 0.1673 հա արտադրական նշանակության հողի նպատակային նշանակությունը փոխել բնակավայրերի բնակելի կառուցապատման ֆոնդի հողի համաձայնեցնելով այն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007թվականի դեկտեմբերի 27-ի N 1596-Ն որոշմամբ հաստատված Գառնի համայնքի գլխավոր հատակագծին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |