Համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրնսգրքի 66 հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման և հիմք ընդունելով Գառնի համայնքի ավագանու 2024 թվականի ապրիլի 12-ի թիվ 51-Ա որոշումը և քաղաքացի Վարդան Բենիամինի Վարդանյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Սեփականության իրավունքով Վարդան Բենիամինի Վարդանյանին պատկանող Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող 07-021-0002-0010 կադաստրային ծածկագրով 0.149 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից, համայնքային սեփականություն հանդիսացող 07-021-0002-0011 կադաստրային ծածկագրով 0.0574 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը կադաստրային արժեքով, ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի ձևով օտարել այն փաստացի տիրապետող և օգտագործող Վարդան Բենիամինի Վարդանյանին:
2. Սահմանել, որ հողամասի սեփականատերը սույն որոշման ընդունումից հետո Գառնի համայնքի բյուջեի N 900105207170 հաշվին պետք է վճարի հողամասի կադաստրային արժեքը, որը կազմում է 1 657 712 /մեկ միլիոն վեց հարյուր հիսունյոթ հազար յոթ հարյուր տասներկու/ Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: