Համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 10.11.22 կետերի, կադաստրի կոմիտեի հաշվառված լինելու վերաբերյալ 2024UFYPGR ծածկագրի և հաշվի առնելով այն հանգամանքը, որ սեփականության իրավունքով Կարապետ, Ալվարդ, Արմինե, Վարդգես, Ստեփան Հարությունյաններին պատկանող, Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող, 07-021-0035-0016 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումների և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.
1. Կարապետ, Ալվարդ, Արմինե, Վարդգես, Ստեփան Հարությունյաններինն սեփականության իրավունքով պատկանող Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող, բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում 1993 թվականին ինքնակամ կառուցված 113.58 քմ արտաքին մակերեսով բնակելի տան կիսանկուղը, 138.10քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկը, 2.62քմ արտաքին մակերեսով զուգարանը, 9.44քմ արտաքին մակերեսով աստիճանավանդակը և 2018թվականի կառուցված 18.51քմ արտաքին մակերեսով անավարտ շինությունը, 59.87քմ արտաքին կամերեսով ծածկը, 1.83քմ և 6.80քմ արտաքին մակերեսներով աստիճանավանդակները, 3.60քմ արտաքին մակերեսով պարիսպը համարել օրինական Գառնիի համայնքապետարանի 900105207212 հաշվեհամարին 90980 /իննսուն հազար ինը հարյուր ութսուն/ ՀՀ դրամ մուծելուց հետո:
2. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրվանից: