Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով, որոշում եմ՝
1.Արման Սահակյանին տալ շինարարության թույլտվություն՝ Գառնի համայնքի գյուղ Գառնի Ե. Չարենցի փողոց 12 հասցե հողամասում Արման Սահակյանին պատկանող տարածքում բնակելի տունը սնող գազատարի կառուցման համար:
2.Պարտավորեցնել Արման Սահակյանին՝ շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ,տեղեկացնել համայնքի ղեկավարին,համաձայն հավելվածի:
3.Սույն որոշումն ուժի մեջ է Արման Սահակյանին ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: