Համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67 հոդվածի 3-րդ մասի, Գառնի համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 12-ի թիվ 81-Ա որոշման և աճուրդային հանձնաժողովի 2024 թվականի հունիսի 17-ի թիվ 01 արձանագրության՝ որոշում եմ.
1. 2024 թվականի հունիսի 17-ին կայացած համայնքային սեփականություն հանդիսացող 07-021-0085-0100 կադաստրային ծածկագրով 0.09 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի աճուրդ վաճառքում առավելագույն գին առաջարկած Մնացական Նորիկի Սարգսյանի հետ (ծնվ. 29.08.1964թ) կնքել առուվաճառքի պայմանագիր:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: