Համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 10.11.22 կետերի, հիմք ընդունելով կադաստրի կոմիտեի հաշվառված լինելու վերաբերյալ 2024VSZNYH ծածկագիրը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ սեփականության իրավունքով Ռոզիկ Գասպարյաին և Լուսինե Գասպարյանին պատկանող, Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գեղարդ գյուղում գտնվող, 07-024-0009-0028 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումների և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.
1. Ռոզիկ Գասպարյաին և Լուսինե Գասպարյանին սեփականության իրավունքով պատկանող Գառնի համայնքի Գեղարդ գյուղում գտնվող, բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 36.3քմ արտաքին մակերեսով բնակելի տունը և 49.1քմ արտաքին մակերսով օժանդակ շինությունը և ներքին փոփոխությունների արդյունքում առաջացած 0.4քմ տարբերությունը համարել օրինական Գառնիի համայնքապետարանի 900105210216 հաշվեհամարին 79980 /յոթանասունինը հազար ինը հարյուր ութսուն/ ՀՀ դրամ մուծելուց հետո:
2. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրվանից: