Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, <<Գնումների մասին>> օրենքի 16-րդ հոդվածի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Գառնի համայնքի Գառնիի համայնքապետարանի կարիքների համար նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման նախապատրաստման ծառայությունների ձեռքբերման նպատակով գնման ձևը համաձայն <<Գնումների մասին>> օրենքի համայնքի գնումների պլանով նախատեսվել է բաց մրցույթ, ըստ որի մրցույթի հրավերը պաշտոնական կայքում հրապարակելու օրվանից մինչև պայմանագրի կնքման գործընթացը տևում է շուրջ 2 ամիս և հաշվի առնելով սուբվենցիայի ծրագրերի նախնական հայտերի լրամշակման հետ կապված ընթացքը , համայնքի ավագանին որոշում է Թույլատրել համայնքի ղեկավարին՝ Գառնիի համայնքապետարանի կարիքների համար նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման նախապատրաստման ծառայությունների ձեռքբերման նպատակով գնումը կատարելու հրատապ բաց մրցույթի եղանակով, առաջարկելով նաև գնումների պլանում կատարելու համապատասխան փոփոխություններ: |