Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով «ՌՈԶ ԱՐՏ» ՍՊԸ-ի դիմում խնդրանքը, համայնքի ավագանին որոշում է՝ Թույլատրել համայնքի ղեկավարին` «ՌՈԶ ԱՐՏ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող 07-026-0106-0044 կադաստրային ծածկագիր 2.1555 հա մակերեսով գյուղատնտեսական վարելահող հողատեսք հողամասին կից, իր կողմից փաստացի օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական վարելահող 07-026-0640-0049 կադաստրային ծածկագրի հողատեսք՝ 1.86017 հա մակերեսով, օտարել նրան ուղղակի վաճառքի ձևով, կադաստրային արժեքով՝ /1032400/ ՀՀ դրամ հողամասի ընդլայնման նպատակով: |