Այսօր: Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2024թ.
Գառնու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1099
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Գառնի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Գառնի, -, garnihamaynq@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 սեպտեմբերի 2024 թվականի N 1099

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉՎԱԾ ԳՈՒՅՔՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետի և հիմք ընդունելով Գառնի համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 30-ի թիվ 121-Ա որոշումը և քաղաքացի Գառնիկ Սահակի Թամրազյանի դիմումը՝ որոշում եմ.

1.Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գառնի գյուղի 6-րդ թաամասի 2-րդ փողոց 1 բնակելի տուն հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 07-021-0220-0232 կադաստրային ծածկագրով 0.04148 հա մակերեսով հողամասում գտնվող օրինականացված ինքնակամ կառույցն ու համապատասխան հողամասը ուղղակի վաճառքի կարգով վաճառել տվյալ կառույցն իրականացնող Գառնիկ Սահակի Թամրազյանի: .

2. Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ սահմանված կարգով ուղղակի վաճառքի գին սահմանել հողամասի համար՝ 0.04148 հա, արժեքը 1197800 (մեկ միլիոն հարյուր իննսունյոթ հազար ութ հարյուր) ՀՀ դրամ, ինքնակամ կառույցի համար՝ 142.76 քմ, արժեքը 716.520 (յոթ հարյուր տասնվեց հազար հինգ հարյուր քսան) ՀՀ դրամ:

3.Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԻԳՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԿՈՏԱՅՔ, ԳԱՌՆԻ, ՍՏ. ՇԱՀՈՒՄՅԱՆ, 4 շ.
-
garnihamaynq@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 52994552@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՌՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner