Համաձայն Գառնի համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 30-ի <<Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքը (Գառնի, Գեղադիր, Գեղարդ, Գողթ, Հացավան և Ողջաբերդ բնակավայրեր) ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Կոտայք-9 համակցված տարածական պլանավորման նախագիծը՝ գլխավոր հատակագծի և գոտևորման մասերով>> թիվ 122-Ն որոշման՝ որոշում եմ.
1.Գառնի համայնքի Հացավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող, սեփականության իրավունքով Մարատ Խուրշուդի Խուրշուդյանին պատկանող 07-041-0114-0042 կադաստրային ծածկագրով 0.05 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքի նպատակային և գործառնական նշանակությունը փոխել բնակավայրերի հասարակական կառուցապատման նշանակության:
2.Սահմանել, որ հողամասի սեփականատերը Գառնի համայնքի բյուջեի 900105220173 հաշվեհամարին պետք է մուծի հողամասի կադաստրային արժեքների տարբերություն գումարը, որը կազմում է 1 440 380 /մեկ միլիոն չորս հարյուր քառասուն հազար երեք հարյուր ութսուն/ ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: