Այսօր: Կիրակի, 29 Սեպտեմբերի 2024թ.
Գառնու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 73-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Գառնի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Գառնի, -, garnihamaynq@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 մայիսի 2024 թվականի N 73-Ա

ԳՈՒՅՔԸ ՈՐՊԵՍ ՆՎԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ՝ Ի ԴԵՄՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ «ԿՈՏԱՅՔ» ՋՕԸ-ին ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և  42-րդ կետերի, հիմք ընդունելով գույքի սեփականատերերի լիազորած անձ Սարգիս Սարգսյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի մայիսի13-ի N 04-440). Գառնի համայնքի ավագանին  որոշում է՝

1. Տալ համաձայնություն որպես նվեր ընդունելու Սարգիս Սարգսյանին, Սերգեյ Հակոբյանին և Գագիկ Մանուկյանին պատկանող Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող գույքը՝ պոմպ Գ N 4-3 ԿՎ տիպի և էլեկտրական շարժիչ 22 կվա, 2960 պտ/ր տիպի, պոմպ Գ N 4-4 Կ 6 տիպի և էլեկտրական շարժիչ 55 կվտ, 2960 պտ/ր տիպի, պոմպ Գ N 3-3 Մ 6 տիպի և էլեկտրական շարժիչ 17 կվտ, 2910 պտ/ր տիպի ։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքի
 նվիրատվության պայմանագրի կնքման գործընթացն ավարտելուց հետո նշված գույքը նվիրել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի «Կոտայք» ՋՕԸ-ին։
3.
 Գառնի համայնքի ղեկավարին՝ ապահովել գործարքների կնքման գործընթացը և դրանցից ծագող գույքային իրավունքների պետական գրանցումը:
4.
 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


Կողմ -9

ԱԼՈՅԱՆ ԱԼԻԿ

ԱՂԱՋԱՆՅԱՆ ՀՄԱՅԱԿ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՐՏՅՈՄ

ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ԿԱՐԵՆ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՆԱԻՐԱ

ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ՍԻՐԱԿ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԺՈՐԱ

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐԱՄ

ՊՈՂՈՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԻԳՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԿՈՏԱՅՔ, ԳԱՌՆԻ, ՍՏ. ՇԱՀՈՒՄՅԱՆ, 4 շ.
-
garnihamaynq@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 52994552@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՌՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner