Համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 10.11.22 կետերի, հիմք ընդունելով կադաստրի կոմիտեի հաշվառված լինելու վերաբերյալ 2024ZKV3HY ծածկագիրը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ սեփականության իրավունքով Մերուժան, Լուսիկ, Սենիկ, Հեղինե, Իրինա, Աշոտ Ալոյաններին պատկանող, Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող, 07-021-0091-0023 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումների և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.
1. Մերուժան, Լուսիկ, Սենիկ, Հեղինե, Իրինա, Աշոտ Ալոյաններին սեփականության իրավունքով պատկանող Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող, բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 24.04քմ արտաքին մակերեսով սանհանգույցը համարել օրինական Գառնիի համայնքապետարանի 900105207212 հաշվեհամարին 24140 /քսանչորս հազար հարյուր քառասուն/ ՀՀ դրամ մուծելուց հետո:
3. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրվանից: