Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով Բաղդասար Բաղդասարյանի դիմում խնդրանքը, համայնքի ավագանին որոշում է.
Թույլատրել համայնքի ղեկավարին` քաղաքացի Բաղդասար, Աստղիկ, Արտյոմ, Արմինե և Աննա Բաղդասարյաններին համասեփականության իրավունքով պատկանող Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող 07-021-384-082 կադաստրային ծածկագիր 0.1192 հա մակերեսով գյուղատնտեսական վարելահող հողամասին կից, իր կողմից փաստացի օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական արոտավայր 07-021-0384-0211 կադաստրային ծածկագրի հողատեսք՝ 0.1 հա մակերեսով, օտարել նրան ուղղակի վաճառքի ձևով, կադաստրային արժեքով՝ հողամասի ընդլայնման նպատակով: