Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով Վիգեն Կարոյի Կարապետյանի դիմում խնդրանքը համայնքի ավագանին որոշում է՝ Թույլատրել համայնքի ղեկավարին` քաղաքացիներ Վիգեն Կարոյի Կարապետյանի սեփականության իրավունքով պատկանող Գառնի համայնքի Հացավան գյուղում գտնվող 07-021-0089-0190 կադաստրային ծածկագիր 0.73862 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատեսք հողամասին կից, իր կողմից փաստացի օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման 07-021-0089-0201 կադաստրային ծածկագրի հողատեսք՝ 0.04436 հա մակերեսով, օտարել նրան ուղղակի վաճառքի ձևով, կադաստրային արժեքով՝ /1.286.440/ ՀՀ դրամ հողամասի ընդլայնման նպատակով: |