Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի պահանջներով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածով ավագանին որոշում է. 1. Քաղաքացի Զորիկ Օհանյանի սեփականության իրավունքով պատկանող Գառնի համայնքի 07-021-0261-0033 կադաստրային համարի գյուղատնտեսական նշանակության 0.2411 հա մակերեսով գյուղատնտեսական վարելահող հողատեսքը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության հողերի կատեգորիա՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողեր գործառնական նշանակության՝ գյուղատնտեսական պահեստ կառուցելու նպատակով:
2. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան, ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում:
3. Ուժը կորցրած ճանաչել Գառնի համայնքի ավագանու 18 փետրվարի 2022թվականի <<Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին>> N 19-Աորոշումը: |