Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912 որոշմամբ հաստատված կարգի 33 կետի <<զ>> ենթակետով, 33.1 կետի <<բ>> ենթակետով 33.2 կետով հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկը և կառույցներն իրականացրած անձի դիմումը, Գառնի համայնքի ավագանին որոշում է՝ 1. Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գառնի գյուղի Գեղարդի Խճուղի թիվ 43/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն համարվող 07-021-0220-0241 ծածկագրով օրինականացված ինքնակամ կառույցն ու համապատասխան հողամասը նախապատվության իրավունքով՝ ուղղակի վաճառքի կարգով վաճառել տվյալ կառույցն իրականացնող Վիգեն Սեդրակի Սեդրակյանին:
2. Ուղղակի վաճառքի գին սահմանել Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ սահմանված կարգով. (հող 0.0123 հա արժեքը 355170 ՀՀ դրամ, շենք.շինության 81.94քմ արժեքը 411260 ՀՀ դրամ)
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |