Համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 10.11.22 կետերի, կադաստրի կոմիտեի հաշվառված լինելու վերաբերյալ 2024N9TGLL ծածկագրի և հաշվի առնելով այն հանգամանքը, որ սեփականության իրավունքով Թևիկ Ներսիսյանին պատկանող, Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող, 07-021-0082-0035 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումների և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.
1. Թևիկ Ներսիսյանին սեփականության իրավունքով պատկանող Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող, բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շենք շինությունները համարել օրինական:
2. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքնակամ շինությունները կառուցվել են 2001 թվականի մայիս 15-ից առաջ, ինքնակամ շինությունների օրինականացման համար գումար չի գանձվում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրվանից: