Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի Հայկազ Սահակյանի դիմումը, համայնքի ավագանին որոշում է. 1.Քաղաքացիներ Հայկազ Գագիկի Սահակյանին և Մարինե Վազգենի Մարուքյանին հա մասեփականության իրավունքով պատկանող Գառնի համայնքի Գառնի գյուղի 07-021-0311-0184 կադաստրային համարի գյուղատնտեսական նշանակության 0.1 հա մակերեսով հնդավոր հողամասը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության հողերի կատեգորիա՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողեր գործառնական նշանակության՝ ձկնաբուծական արհեստական լճակ կառուցման նպատակով:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան, ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում: |