Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման՝ որոշում եմ.
1.Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գեղադիր գյուղում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 07-022-0027-0006 կադաստրային ծածկագրով հողամասի գործառնական նշանակությունը բնակավայրերի այլ հողեր գործառնական նշանակությունից փոխել բնակավայրերի հասարակական կառուցապատման գործառնական նշանակության:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից: