Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143 -րդ հոդվածի պահանջներով. Գառնի համայնքի ավագանին որոշում է. 1. Դիանա Սերյոժայի Համբարձումյանին սեփականության իրավունքով պատկանող Գառնի համայնքի Գառնի գյուղի 07-021-0384-0215, կադաստրային համարի 0.26423 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահող, հողատեսքը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության հողերի կատեգորիա՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողեր գործառնական նշանակության՝ գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսությունների, կառուցման նպատակով:
2. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան, ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում |