Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով Հայկ Դանիելի Տոնոյանի դիմում խնդրանքը, Գառնի համայնքի ավագանին որոշում է՝ Թույլատրել համայնքի ղեկավարին` քաղաքացի Հայկ Դանիելի Տոնոյանին սեփականության իրավունքով պատկանող Գառնի համայնքի Գողթ գյուղում գտնվող 07-026-0011-009 կադաստրային ծածկագիր 0.126 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատեսք հողամասին կից, իր կողմից փաստացի օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման 07-026-0213-0107-ից կադաստրային ծածկագրի հողատեսք՝ 0.01892 հա մակերեսով, օտարել նրան ուղղակի վաճառքի ձևով, կադաստրային արժեքով՝ /355270/ ՀՀ դրամ հողամասի ընդլայնման նպատակով: |