Համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 10.11.22 կետերի, հիմք ընդունելով կադաստրի կոմիտեի հաշվառված լինելու վերաբերյալ 2024SGF58E ծածկագիրը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ սեփականության իրավունքով Վերգուշ, Ալեքսան, Նորայր, Շուշանիկ, Սպարտակ, Արման Բաղդասարյաններին պատկանող, Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող, 07-021-0087-0022 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումների հիման վրա և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.
1. Վերգուշ, Ալեքսան, Նորայր, Շուշանիկ, Սպարտակ, Արման Բաղդասարյաններին սեփականության իրավունքով պատկանող Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող, բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 127.06քմ ընդհանուր մակերեսով շենք-շինությունները համարել օրինական: Հաշվի առնելով, որ ինքնակամ շենք-շինությունները կառուցվել են 2001 թվականի մաիսի 15-ից առաջ, ինքնակամ շինությունների օրինականացման համար գումար չի գանձվում:
2.Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրվանից: