Համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 10.11.22 կետերի, կադաստրի կոմիտեի հաշվառված լինելու վերաբերյալ 2024VZD6BY ծածկագրի և հաշվի առնելով այն հանգամանքը, որ սեփականության Նորայր, Լիանա, Արմենուհի, Գրիգոր, Նելսոն Մելքոնյաններին իրավունքով պատկանող, Կոտայքի մարզի Գառնի համայնքի Ողջաբերդ գյուղում գտնվող, 07-052-0001-0038 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումների և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.
1. Նորայր, Լիանա, Արմենուհի, Գրիգոր, Նելսոն Մելքոնյաններին սեփականության իրավունքով պատկանող Գառնի համայնքի Ողջաբերդ գյուղում գտնվող, բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում 1998 թվականին ինքնակամ կառուցված 103.40 քմ արտաքին մակերեսով անասնաշենքը, 9.28քմ արտաքին մակերեսով բաղնիքը, 2.55քմ արտաքին մակերեսով սանհանգույցը, որոնց օրինականացման համար գումար չի գանձվում և 20212-2013թվականներին կառուցված 18.84քմ և 15.21քմ արտաքին մակերեսներով օժանդակ շինությունները, 21.33քմ արտաքին մակերեսով թոնրատունը, 66.64քմ արտաքին մակերեսով շվաքարանը համարել օրինական Գառնիի համայնքապետարանի 900105227210 հաշվեհամարին 75290 /յոթանասունհինգ հազար երկու հարյուր իննսուն/ ՀՀ դրամ մուծելուց հետո:
2. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրվանից: