Համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրնսգրքի 66 հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման և հիմք ընդունելով Գառնի համայնքի ավագանու 2025 թվականի հուլիսի 07-ի թիվ 119-Ա որոշումը ՝ որոշում եմ.
1. Սեփականության իրավունքով Վահագն Բախշիի Բեկվերդյանին պատկանող Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող 07-021-0309-0084 կադաստրային ծածկագրով 0.32798 հա մակերեսով գյուղատնտեսական վարելահող հողամասին կից, համայնքային սեփականություն հանդիսացող 07-021-0309-0090 կադաստրային ծածկագրով 0.01479 հա մակերեսով գյուղատնտեսական վարելահող հողամասը կադաստրային արժեքով, ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի ձևով օտարել այն փաստացի տիրապետող և օգտագործող Վահագն Բախշիի Բեկվերդյանին:
2. Սահմանել, որ հողամասի սեփականատերը սույն որոշման ընդունումից հետո, Գառնի համայնքի բյուջեի N 900105207170 հաշվին պետք է վճարի հողամասի կադաստրային արժեքը, որը կազմում է 17530 /տասնյոթ հազար հինգ հարյուր երեսուն/ Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: