Այսօր: Կիրակի, 29 Սեպտեմբերի 2024թ.
Գառնու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



27 սեպտեմբերի 2024 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայն՝  Հայաստանի   Հանրապետության  Կառավարության   2006 թվականի  մայիսի 18-ի  N  912-Ն  որոշման 1-ին  կետով  հաստատված  կարգի  10.11.22  կետերի կադաստրի կոմիտեի հաշվառված լինելու վերաբերյալ 2022GMFFNK ծածկագրի և հաշվի առնելով այն հանգամանքը, որ  սեփականության  իրավունքով Սուսաննա Արշակի Կարապետյանին պատկանող, Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գողթ գյուղում Գեղարդի խճուղի 11/6 հասցեում գտնվող, 07-026-0012-0050 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումների և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.

1.Սուսաննա Արշակի Կարապետյանին սեփականության  իրավունքով պատկանող Գառնի համայնքի Գողթ գյուղում գտնվող, բնակավայրերի բնակելի  կառուցապատման   հողամասում  ինքնակամ կառուցված 226.4 քմ արտաքին մակերեսով շենք-շինությունները համարել օրինական Գառնիի համայնքապետարանի 900105211214 հաշվեհամարին 321950 /երեք հարյուր քսանմեկ հազար ինը հարյուր հիսուն/ ՀՀ դրամ մուծելուց հետո:

2.Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԻԳՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԿՈՏԱՅՔ, ԳԱՌՆԻ, ՍՏ. ՇԱՀՈՒՄՅԱՆ, 4 շ.
-
garnihamaynq@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 52994552@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՌՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner