Համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67 հոդվածի 3-րդ մասի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքի աճուրդային հանձնաժողովի 2024 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 04 արձանագրությունը՝ որոշում եմ.
1. 2024 թվականի նոյեմբերի 18-ին կայացած՝ համայնքային սեփականություն հանդիսացող 07-021-0220-0239 կադաստրային ծածկագրով 0.10002 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի աճուրդ վաճառքում առավելագույն գին առաջարկած Ներսես Վարդանի Վարդանյանի հետ (անձնագիր՝ AV0488373, տրված 20.10.2022թ 059-ի կողմից) կնքել առուվաճառքի պայմանագիր:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: