Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետի և հիմք ընդունելով Գառնի համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 20-ի թիվ 36-Ա որոշումը և քաղաքացի Անահիտ Դերենիկի Գևորգյանի դիմումը՝ որոշում եմ.
1.Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գառնի գյուղի Գեղարդի խճուղի 4 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 07-021-0067-0007 կադաստրային ծածկագրով 0.003997 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասում գտնվող օրինականացված ինքնակամ կառույցն ու համապատասխան հողամասը նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի կարգով վաճառել տվյալ կառույցն իրականացրած Ծովինար Ներսիսյանին:
2. Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ սահմանված կարգով ուղղակի վաճառքի գին սահմանել 0.003997 հա հողամասի համար՝ 115420( հարյուր տասնհինգ չորս հարյուր քսան) ՀՀ դրամ, 31.06 քմ ինքնակամ կառույցի համար՝ 467680 (չորս հարյուր վաթսունյոթ հազար վեց հարյուր ութսուն) ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրվանից: