Համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրնսգրքի 66 հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման և հիմք ընդունելով Գառնի համայնքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 26-ի թիվ 134-Ա որոշումը և քաղաքացի Սմբատ Սերոբի Թադևոսյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Սեփականության իրավունքով Սմբատ Սերոբի Թադևոսյանի պատկանող Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող 07-021-0307-0024 կադաստրային ծածկագրով 0.359 հա մակերեսով գյուղատնտեսական հնդավորին կից, համայնքային սեփականություն հանդիսացող 07-021-0307-0035 կադաստրային ծածկագրով 0.05205 հա մակերեսով այլ հողատեսք հողամասը կադաստրային արժեքով, ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի ձևով օտարել այն փաստացի տիրապետող և օգտագործող Հենրիկ Մարտինի Սարգսյանին:
2. Սահմանել, որ հողամասի սեփականատերերը սույն որոշման ընդունումից հետո, Գառնի համայնքի բյուջեի N 900105220173 հաշվին պետք է վճարի հողամասի կադաստրային արժեքը, որը կազմում է 3520 /երեք հազար հինգ հարյուր քսան/ Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: