Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով Անուշ Հովհաննիսյանի դիմում խնդրանքը, համայնքի ավագանին որոշում է՝ Թույլատրել համայնքի ղեկավարին` քաղաքացի Անուշ Լիպարիտի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող Գառնի համայնքի Հացավան գյուղում գտնվող 07-041-0112-0004 կադաստրային ծածկագիր 1.0008 հա մակերեսով գյուղատնտեսական այլ հողատեսք հողամասին կից, իր կողմից փաստացի օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական այլ 07-041-0112-0011 կադաստրային ծածկագրի հողատեսք՝ 0.32195 հա մակերեսով, օտարել նրան ուղղակի վաճառքի ձևով, կադաստրային արժեքով՝ հողամասի ընդլայնման նպատակով: |