Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 02-ի N88 որոշման՝ որոշում եմ՝
1.Հարություն Միշայի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող, Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող 07-021-0028-0104 կադաստրային ծածկագրով հողամասի գործառնական նշանակությունը փոխել բնակավայրերի հասարակական կառուցապատման նշանակության:
2.Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասում առկա շենք-շինությունների գործառնական նշանակությունը փոխել հասարակական նշանակության՝ որպես հյուրատուն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: