Ղեկավարվելով <<Համայնքային ծառայության մասին>> օրենքի 13 հոդվածի 3-րդ մասի , <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37 հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի 2012թ. հունիսի 20-ի N 06-Ն հրամանը որոշում եմ
1. Կոտայքի մարզի Գառնի համայնքի ղեկավարի 2017թ. հունվարի 19-ի <<Համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգի հաստատման մասին>> N 88-Ն որոշման մեջ կատարել փոփոխություն: Որոշման <<ԱՇԽԱՏԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ>> և <<ԱՇԽԱՏԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ>> N1 և N 2 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ համաձայն N1 և N 2 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: